Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-7, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝
1.1. ՀՀ Սյունիքի մարզի «Տեղի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 1)
1.2. ՀՀ Սյունիքի մարզի «Տեղի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 2)
1.3. ՀՀ Սյունիքի մարզի «Կորնիձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 3)
համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 28-ի << Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 9-ի N 20-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 39-Ա որոշումը: