Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ կետով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, որոշման նախագծի կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022թվականի նոյեմբերի 23-ի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայքնի 2023թվականի բյուջեն հաստատելու մասին թիվ 57-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները:
1) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «եկամուտների գծով` 448056,226 հազ․դրամ» բառերը փոխարինել «եկամուտների գծով` 447997,001 հազ․ դրամ» բառերով։
2)Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծախսերի գծով` 516804,509 հազ. դրամ» բառերը փոխարինել«ծախսերի գծով` 516745,284 հազ. դրամ» բառերով:
3)Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «Դիֆիցիտը (պակասուրդը)՝ 68748,283 հազ. դրամ» :
4)Որոշման 1-ին, 2-րդ ,3-րդ ենթակետերի նախատեսված հատվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: