Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի որոշման նախագծի կողմ-6/վեց/ դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 14-ի նիստի հետևյալ օրակարգը.
1. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն, Տեղ և Կորնիձոր բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխությունները քննարկելու մասին:
2. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ, Վաղատուր, Տեղ և Կորնիձոր բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխությունները քննարկելու մասին