Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի, ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ 2017 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 1 արձանագրությունը, որոշման նախագծի կողմ-7, դեմ-0, ձեռնպահ-1 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Ընդունել ի գիտություն 2017 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին՝ միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ N1 արձանագրությամբ նշված խախտումները սահմանված ժամկետներում վերացնելու ուղղությամբ և վերջնական արդյունքների վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն։