Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 61-րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետով, 63-րդ հոդվածի 3–րդ կետով և 70–րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման դրույթով, հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 25-ի N 49-Ա և 2024 թվականի փետրվարի 8-ի N 12-Ն որոշումները, 2024 թվականի հոկտեմբերի 09-ին Տեղի համայնքապետարանում կայացած աճուրդ-վաճառքի N 23 և մրցույթի արդյունքների ամփոփման մասին N 24 արձանագրությունները, որոշում եմ.
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի 10-րդ փողոցի թիվ 4 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.11 հա <<Բնակավայրերի>> նպատակային նշանակության, «Բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-052-0014-0027, վկայական N25062024-09-0005) բնակելի տուն կառուցելու նպատակով՝ 570000 (հինգ հարյուր յոթանասուն հազար)ՀՀ դրամով օտարել՝ Արտակ Վահրամի Առաքելյանին (ն/ք՝ 011057569, տրված 27.05.2019թ., 032-ի կողմից), այսուհետ գնորդ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը գնորդի կողմից համայնքի բյուջեի 900285121100 գանձապետական հաշվին մուծելուց հետո նրա հետ կնքել հողամասի առքուվաճառքի պայմանագիր:
3. Պարտավորեցնել գնորդին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ Տեղ համայնքի բյուջեից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով Տեղ համայնքի 900285121134 գանձապետական հաշվին վճարել 105000(մեկ հարյուր հինգ հազար) ՀՀ դրամ:
4. Լիազորել Տեղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Լիանա Մանուչարյանին՝ գնորդի կողմից հողամասի գինը վճարելուց հետո 2-օրյա ժամկետում Տեղ համայնքի անունից գնորդի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
5. Նախազգուշացնել գնորդին, որ հողամասի օտարման պայմանագիրը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները 30-օրյա ժամկետում պետական գրանցման:
6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: