Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի ու «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի, համայնքի ավագանու կանոնակարգին համապատասխան ու համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, 1. Ստեղծել կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի Տեղ համայնքի ավագանու մշտական հանձնաժողով և հաստատել անհատական կազմը՝ համաձայն հավելված1-ի:
2. Ստեղծել ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի Տեղ համայնքի ավագանու մշտական հանձնաժողով և հաստատել անհատական կազմը` համաձայն հավելված 2-ի:
3. Ստեղծել իրավական և ենթակառուցվածքներին առնչվող հարցերի ու արտաքին կապերի Տեղ համայնքի ավագանու մշտական հանձնաժողով և հաստատել անհատական կազմը` համաձայն հավելված 3-ի:
4. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |