|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 փետրվարի 2017 թվականի N 10-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի <Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին > N 1477-Ն որոշումով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով` կողմ-6, դեմ-0, ձեռնպահ-1 , համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային արոտների վարձավճարի չափը սահմանել տվյալ արոտավայրի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար: |
Կողմ -6 ԼԱԼԱՅԱՆ ԱՐԳԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՂՈՒԼՈՒՆՑ ԱՐԱԳԱԾ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՍԻՍ ՇԱԴՈՒՆՑ ԱՐԱՐԱՏ ՓԱՐՍՅԱՆ ՍԵՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|