Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն աճուրդ-վաճառքի ձևով օտարելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.
1) ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի <<Տեղ գյուղ, Ս. Բարխուդարյան փողոց, թիվ 1/3/2/1>> հասցեի (նպատակային նշանակությունը՝ <<բնակավայրերի>>, գործառնական նշանակությունը՝ <<հասարակական կառուցապատման>>), 50 ք.մ. հողամասը (վկայական 26102018-09-0004, ծածկագիր՝ 09-101-0019-0038)՝ 17100(տասնյոթ հազար հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ վարսավիրանոց կառուցելու նպատակով,
2) ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի <<Տեղ գյուղ, Ս. Բարխուդարյան փողոց, թիվ 1/3/1>> հասցեի (նպատակային նշանակությունը՝ <<բնակավայրերի>>, գործառնական նշանակությունը՝ <<հասարակական կառուցապատման>>), 50 ք.մ. հողամասը (վկայական 26102018-09-0006, ծածկագիր՝ 09-101-0019-0036)՝ 17100(տասնյոթ հազար հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ առևտրի սրահ կառուցելու նպատակով,
2. ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |