Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 28-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի վարձատրությունը՝ պաշտոնային դրույքաչափը սահմանել ամսական 290000 ՀՀ դրամ։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի N 42-Ա որոշումը:
4. Առաջարկել Տեղ համայնքի ղեկավարին՝ Տեղի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու առաջարկությամբ սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին:
5. Հաստիքացուցակի համայնքային ծառայության պաշտոնների մասով համապատասխան փոփոխությունները ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։