Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ, 689-րդ, 692-րդ, 693-րդ և 694-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող «ԶԻԼ 130 ԱԲ-40» մակնիշի 338CC61 պետհամարանիշով (թողարկման տարեթիվը՝ 1988 թվական, հենասարքի համարը՝ 2714050, վերագնահատված (շուկայական) արժեքը՝ 0 դրամ) տրանսպորտային միջոցը անհատույց օգտագործման հանձնել «Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին՝ հետագա շահագործման նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: