Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021թվականի մարտի 19-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2020թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին>>N 7-Ա որոշման հավելվածում կատարել փոփոխություն, համայնքային սեփականություն հանդիսացող գույքագրման փաստաթղթերում կատարել լրացում և գույքացանկ ներառել.
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքին նվիրաբերված՝ Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն ամրացված (հաշվեկշռում հաշվառված) «ԶԻԼ 130 ԱԲ-40» մակնիշի 832VV01 պետհամարանիշով (թողարկման տարեթիվը՝ 1988 թվական, տեխնիկական անձնագրի համարը՝ SB 832870, հենասարքի համարը՝ 2714050, վերագնահատված (շուկայական) արժեքը՝ 0 դրամ) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ Գույք):
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |