Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի և հաշվի առնելով Տեղ համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2020 թվականի բյուջեով նախատես¬ված վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 7929,5 հազ. դրամ, Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի /ՀՏԶՀ/ կողմից իրականացվող <<Խնածախի խմելու ջրի ջրագծի կառուցման և արոտավայրերի ջրարբիացման՝ խմոցների տեղադրում>> ծրագրի շրջանակներում համայնքի կողմից ներդրումն ապահովելու նպատակով: |