Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021թվականի մարտի 19-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2020թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին>> N 7-Ա որոշման հավելվածում կատարել փոփոխություն, համայնքային սեփականություն հանդիսացող գույքագրման փաստաթղթերում կատարել լրացում և գույքացանկ ներառել.
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի կողմից ձեռք բերված 1 հատ ինքնաթափ մեքենան՝ 38000000 (երեսունութ միլիոն) ՀՀ դրամ արժեքով (մակնիշը՝ ՄԱԶ-650126-584-000, VIN կոդը՝ N Y3M650126L0000064, արտադրման տարեթիվը՝ 2020թ., շարժիչը՝ WP7.300E51, N 1018L028809):
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: