Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ

ՆԱԽԱԳԻԾ
Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ ԱՐԱՐԱՏ ԱՇՈՏԻ ՇԱԴՈՒՆՑԻ ԵՎ ԱՐԱԳԱԾ ԱԼԻՇԻ ՂՈՒԼՈՒՆՑԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին արձանագրում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Արարատ Աշոտի Շադունցը և Արագած Ալիշի Ղուլունցը (համայնքի ավագանու անդամ են ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին՝ համաձայն թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2016 թվականի սեպտեմբերի 23-ի N152-Ա որոշման, լիազորությունների ժամկետը 5 տարի՝ 2016 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 23-ը ներառյալ):

2. Արարատ Աշոտի Շադունցը 2018 թվականի փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանուն ներկայացրել է դիմում՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ լինելուց հրաժարվելու մասին:

3. Արագած Ալիշի Ղուլունցը 2018 թվականի փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանուն ներկայացրել է դիմում՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ լինելուց հրաժարվելու մասին:

4. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամներ Արարատ Աշոտի Շադունցի և Արագած Ալիշի Ղուլունցի լիազորություններն իրենց հրաժարականի համաձայն վաղաժամկետ դադարեցվում են։

5. Սույն արձանագրությունը կազմված է չորս օրինակից, որից մեկը մնում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմում, մյուսն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան, 3-րդ օրինակը տրվում է Արարատ Աշոտի Շադունցին, 4-րդ օրինակը տրվում է Արագած Ալիշի Ղուլունցին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Նախագիծ կազմող ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner