Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 61-րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետով, 63-րդ հոդվածի 3–րդ կետով և 70–րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման դրույթով, հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 26-ի N 126-Ա և 2024 թվականի փետրվարի 8-ի N 12-Ն որոշումները, 2025 թվականի հունվարի 07-ին Տեղի համայնքապետարանում կայացած աճուրդ-վաճառքի N03 և մրցույթի արդյունքների ամփոփման մասին N04 արձանագրությունները, որոշում եմ.
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի Արցախի խճուղի թիվ 23/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0․105 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, «Բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0007-0038, վկայական N12112024-09-0073) բնակելի տուն կառուցելու նպատակով՝ 568270 (հինգ հարյուր վաթսունութ հազար երկու հարյուր յոթանասուն) ՀՀ դրամով օտարել՝ Վանիկ Սեյրանի Սնեցունցին (անձ.՝ AX0461375, տրված 03.09.2024թ., 032-ի կողմից), այսուհետ գնորդ:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը գնորդի կողմից համայնքի բյուջեի 900285121100 գանձապետական հաշվին մուծելուց հետո նրա հետ կնքել հողամասի առքուվաճառքի պայմանագիր:
3.Պարտավորեցնել գնորդին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ Տեղ համայնքի բյուջեից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով Տեղ համայնքի 900285121134 գանձապետական հաշվին վճարել 105000(մեկ հարյուր հինգ հազար) ՀՀդրամ:
4.Լիազորել Տեղի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Զարուհի Դոլուխանյանին՝ գնորդի կողմից հողամասի գինը վճարելուց հետո 2-օրյա ժամկետում Տեղ համայնքի անունից գնորդի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
5.Նախազգուշացնել գնորդին, որ հողամասի օտարման պայմանագիրը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները 30-օրյա ժամկետում պետական գրանցման:
6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: