Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 91 եզրակացության, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով` կողմ-6, դեմ-0, ձեռնպահ-1 , համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.06616 հեկտար, որից 0.03396 հեկտար (6 միավոր) վարելահող (կադաստրային ծածկագրեր՝ 09-101-0114-0013-ից, 09-101-0116-0011, 09-101-0116-0014, 09-101-0116-0016, 09-101-0103-0018, 09-101-0111-0012) և 0.0322 հեկտար (5 միավոր) այլ հողատեսքեր (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0104-0003-ից) փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` <<էներգետիկայի օբյեկտների հողեր>> գործառնական նշանակության՝ <<Գորիս 1,2>> 110ԿՎ լարման օդային գծի հենարանների համար:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |