Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015թ. մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Նորայր Էդուարդի Մելքումյանցի և Արմենուհի Մուշեղի Մխիթարյանի հուլիսի 18-ի դիմումը, որոշում եմ՝
1.ՀՀ Սյունիքի մարզի, Տեղ համայնք, գյուղ Քարաշեն 9-րդ փողոցի թիվ 5 հողամաս հասցեում գտնվող Նորայր Էդուարդի Մելքումյանցի և Արմենուհի Մուշեղի Մխիթարյանի կողմից բնակելի տան կառուցման համար տալ շինարարության թույլտվություն:
1.1.Շինարարական աշխատանքներն իրականացնել 18 ամսվա ընթացքում։
1.2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Տեղ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: