Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրում 2025 թվականի հոկտեմբերի 28-ին անցկացնել Տեղ համայնքի երրորդ եռամսյակի արդյունքների ամփոփում:
2. Աշխատակազմի աչքի ընկած աշխատակիցներին պարգևատրել պատվոգրերով հուշանվերներով։
3․ Աշխատակազմի գլխավոր մասնագետ-հաշվապահին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները: