Հիմք ընդունելով Տեղական ինքնակառավարման և վճարների մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղական տուրքի և կամ վճար վճարողների գրանցամատյանները վարելու կարգը համաձայն հավելված` N1-ի և N 2 –ի:
2. Աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: |