Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Խաչիկ Սոսիկի Մարտիրոսյանին օտարելու մասին» թիվ 46-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «63,4 քմ ընդհանուր» բառերը փոխարինել «70,8 քմ արտաքին» բառերով,
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Բնակելի տան համար՝ 30000 դրամ x 0,0456 x 70,8 քմ = 96855 /իննսունվեց հազար ութ հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամ,»
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |