Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 98 եզրակացության, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով` կողմ-, դեմ- , ձեռնպահ- , համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքից 0,01 հեկտար հողամաս (1.X=8616020.8365, Y=4388237,2248, 2. X=8616013.2715, Y=4388252,5382, 3. X=8616016.7096, Y=4388254.2367, 4. X=8616021.7065, Y=4388248.9715,5. X=8616025.9491, Y=4388242.2811,6. X=8616026.9880, Y=4388240.2638,(կադաստրային ծածկագիր 09-046-0128-ից) փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ կապի օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ բջջային կապի կայանի կառուցման և շահագործման համար:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |