Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.24 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
Հարգելի այցելու Ողջունում եմ Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք այցելելու համար: Վստահ եմ, որ համացանցը հնարավորություն կտա ծանոթանալու համայնքապետարանի աշխատակազմում տեղի ունեցող նորություններին, իրականացվող ծրագրերին, համայնքապետարանի կառուցվածքին, ընթացիկ գործունեությանը, համայնքի զարգացման ծրագրերին, մատուցվող ծառայություններին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքներում ներառելու նպատակով: Համոզված եմ, որ մեր կայքն իր բովանդակությամբ կդառնա Տեղ համայնքի տեղեկատվական ... Մանրամասն
24.12.24 Հարգելի՛ Տեղ համայնքի բնակիչներ

Ձեզ ենք ներկայացնում Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի 2025 թվականի աշխատանքներին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության պայմանների մասին  տեղեկատվությունը։

19.12.24 Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ
2024 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը՝ 10:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալու է Տեղ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի 4-րդ նիստը։Օրակարգում․1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին.2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին.3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին.4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի տեղական սոցիալական ծրագրերը հաստատելու մասին.5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի ... Մանրամասն
17.12.24 ՎԱՌՎԵՑԻՆ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ

Տեղ համայնքի կենտրոնանիստ Տեղ բնակավայրում հանդիսավոր կերպով վառվեցին համայնքի գլխավոր տոնածառի լույսերը: Միջոցառումն ուղեկցվեց Տեղի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերի մասնակցությամբ կազմակերպված տոնական համերգով։ 

🇦🇲✨Թող գալիք տարին մեր Հայրենիքի համար լինի ջերմությամբ, սիրով և խաղաղությամբ լեցուն այնպես, ինչպես մանկական խինդով և ուրախությամբ լուսավորվեց Տեղ համայնքը։

13.12.24 ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
📢Տեղ համայնքի հարգելի' բնակիչներ
🔹️Տեղեկացնում ենք ձեզ, որ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը 2024 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 10։00-ից 13։00-ը և 14։00-ից 17։00-ը համայնքապետարանի շենքում կիրականացնի քաղաքացիների ընդունելություն։
📌Դեկտեմբերի 12-ից մինչև 16-ը կարող եք հերթագրվել ձեզ հուզող ցանկացած հարցի համար՝ ներկայացնելով դիմում Տեղի համայնքապետարանի էլեկտրոնային հասցեին՝ tegh101@mail.ru, կամ դիմելով համայնքապետարանի տնտեսական զարգացման պատասխանատուի պաշտոնակատար` Անի Աթանեսյանին /հեռ․՝ 094-73-54-05/։
13.12.24 🤼‍♂️ ՄՐՑԵԼՈՒ ԵՆ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԽՄԲԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ
🎉 Դեկտեմբերի 2️⃣3️⃣-ին` ժամը 1️⃣1️⃣։0️⃣0️⃣-ին, Տեղի մշակույթի տան մարզադահլիճում կանցկացվեն Տեղ համայնքի ըմբշամարտի խմբակի հաշվետու մրցելույթները։
Թվով երեք քաշային կարգերում մեր մարզիկները կմրցեն Գորիսի և Սիսիանի ուժեղագույն խմբերի հետ։
🥇Սիրով հրավիրում ենք բոլորիդ` քաջալերելու մեր մարզիկներին և միասին տոնելու նրանց մրցանակային ձեռքբերումները։
19.11.24 Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ
2024 թվականի նոյեմբերի 26-ին, ժամը՝ 14:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալու է Տեղ համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ  նիստը:Օրակարգում.1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս բնակավայրի 8-րդ փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին. 2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի Արցախի խճուղի թիվ 23/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին. 3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի Ս.Բարխուդարյան փողոցի թիվ 7/1 հասցեում գտնվող համայնքային ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ
թիվ 9
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner