Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի փետրվարի 19-ի N 2/փ-61 դրական եզրակացությունն ու Տեղ համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 25-ի N 09-Ա որոշմամբ, որոշում եմ``
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.58255 հա վարելահող և 0.86745 հա այլ հողատեսք (կադաստրային ծածկագրեր՝ 09-044-0112-0669-ից), փոխադրել բնակավայերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության՝ նոր դպրոց կառուցելու նպատակով:
2.Նշված հողատարածքները հանել գյուղատնտեսական նշանակության վարելահողի և այլ հողատեսքի հաշվեկշռից և ընդգրկել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի հաշվեկշռում:
3.Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված գործառույթների իրականացումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։