Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման և հիմք ընդունելով Արմեն Բաբայանի դիմումը, որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի 09-101-0030-0015 կադաստրային ծածկագրով 0,1998 հա տնամերձ հողամասը, 301,9 քմ բնակելի տունը և 48,8 քմ անասնաշենքը հասցեավորել որպես Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Տեղ համայնք գյուղ Տեղ, 12-րդ փողոց, թիվ 20 հասցե, ծածկագիր՝091015AQUTTX։
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: