Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման և հիմք ընդունելով Նորա Ղազարյանի դիմումը, որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի 09-044-0023-0005 կադաստրային ծածկագրով 0,081 հա տնամերձ հողամասը,193.6 քմ մակերեսով բնակելի տունը և 14.3 քմ մակերեսով անասնաշենքը հասցեավորել որպես Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Տեղ համայնք գյուղ Խնածախ, 7-րդ փողոց, թիվ 16 հասցե, ծածկագիր՝09044GAYMDZM։
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: