Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 111-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ

ՆԱԽԱԳԻԾ
Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂ ԵՎ ԽՆԱԾԱԽ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության  2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետը, հիմք ընդունելով Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրում 2024 թվականի հոկտեմբերի 02-ին տեղի ունեցած՝ «Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ  և Խնածախ բնակավայրերի վարչական տարածքներում նախատեսվող դպրոցների նոր շենքերի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումների»   արձանագրությունը, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ-, քվեարկության արդյունքներով, Համայնքի ավագանին որոշում է.

1․Տալ նախնական համաձայնություն Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով «ԳՈՐԵՐ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրում դպրոցական շենքի կառուցման աշխատանքներին:

2․Տալ նախնական համաձայնություն Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով «Գորիսի Էներգոցանցշին» ԲԲԸ-ի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում դպրոցական շենքի կառուցման աշխատանքներին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner