Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 36–րդ գլխի 685–րդ հոդվածի դրույթներով , հիմք ընդունելով <<Գործընկերություն և ուսուցում>> Հասարակական կազմակերպության 22.01.2024թ. N 2034 գրությունն ու Տեղ համայնքի ղեկավարի (այսուհետ՝ Համայնք) առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-0, քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Տեղ համայնքի Տեղ գյուղի Ս.Բարխուդարյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենքից 150 քմ(կադաստրային ծածկագիր՝ 09-101-0019-0028) մակերեսով տարածք 8(ութ) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել <<Գործընկերություն և ուսուցում>> ՀԿ-ին, Տեղ համայնքում համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն ստեղծելու և գործունեություն ծավալելու նպատակով:
2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով <<Գործընկերություն և ուսուցում>> հասարակական կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր՝ ապահովելով կնքված պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը: