Այսօր: Ուրբաթ, 12 Հուլիսի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 37-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մայիսի 2024 թվականի N 37-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՎՈՒՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 15 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.0144 ՀԱ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ <<ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ>>-ԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 36–րդ գլխի 685–րդ հոդվածի դրույթներով ,  հիմք ընդունելով <<Կարմիր խաչի միջազգային կոմիտե>>-ի  03.05.2024թ.  գրությունն ու Տեղ համայնքի ղեկավարի  (այսուհետ՝ Համայնք)  առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-10, դեմ-0 ձեռնպահ-0,  քվեարկության արդյունքներով,  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս բնակավայրի 5-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման   0.0144 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-017-006-0007) մակերեսով հողամասը   անհատույց  օգտագործման իրավունքով հատկացնել  <<Կարմիր խաչի միջազգային կոմիտե>>-ին, Տեղ համայնքում տիպային ԲՄԿ (բուժակ-մանկաբարձական կայան) կառուցելու նպատակով:

2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով  <<Կարմիր խաչի միջազգային կոմիտե>>-ի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր՝ ապահովելով կնքված պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:


Կողմ -10

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱԶԻԿ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐՄԱՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՍԵՎԱԴԱ

ՂՈՒԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐԱԳԱԾ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԱՆՆԱ

ՇԵԳՈՒՆՑ ՌՈՄԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԼՈՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner