Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով Դավիթ Արամայիսի Ղուլունցի և Կարմեն Սուրիկի Մաիլյանի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի հայտը, որոշում եմ.
1.Դավիթ Արամայիսի Ղուլունցին և Կարմեն Սուրիկի Մաիլյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետա-հատակագծային առաջադրանք)` ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի 18-րդ փողոցի թիվ 51/1 հասցեում բնակելի տուն կառուցելու համար:
2.Դավիթ Արամայիսի Ղուլունցը և Կարմեն Սուրիկի Մաիլյանը պարտավոր են նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարողին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: