| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև հաշվի առնելով «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի կողմից ներկայացված համաֆինանսավորման հայտը (նամակ թիվ N-2385, 25․07․2025թ.)՝ Տեղ համայնքի ավագանին որոշում է․ Տեղ համայնքի 2025 թվականի բյուջեից հատկացնել 1,250,000 (մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի կողմից Տեղ համայնքում գործող «Համայնքային սոցիալական ծառայությունների կենտրոն»-ի կենսական նշանակության հաստիքների պահպանման համար։ 2. Համաֆինանսավորումը նախատեսել հետևյալ հաստիքների ապահովման համար․ 1) Վարորդ-տնտեսվար – 450,000 ՀՀ դրամ (5 ամիս, 50% դրույք), 2) Սոցիալական սպասարկող 1 – 400,000 ՀՀ դրամ (5 ամիս, 50% դրույք), 3) Սոցիալական սպասարկող 2 – 400,000 ՀՀ դրամ (5 ամիս, 50% դրույք)։ 3. Սահմանել, որ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն պարտավորվում է․ 1) տրամադրել տնային խնամքի, կենցաղային և սոցիալ-հոգեբանական աջակցություն համայնքի 20 տարեցների և 18+ հաշմանդամություն ունեցող անձանց, 2) ապահովել մատուցվող ծառայությունների շարունակականությունն ու հասանելիությունը, 3) համայնքի ղեկավարին ներկայացնել․ · ֆինանսական հաշվետվություն՝ ստացված համաֆինանսավորման օգտագործման վերաբերյալ, · գործունեության հաշվետվություն՝ մատուցված ծառայությունների ծավալի և շահառուների թվի վերաբերյալ։ 4. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։ |