Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագիր N 1
 
ԱնվանումՀԱՄԱՅՆՔԻ 2022-2026 ԹԹ. ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Նպատակ

Տեղ համայնքի հարգելի բնակիչներ.

Խոշորացված Տեղ համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը համայնքի կայուն և դինամիկ աճն ապահովող, համակարգված, բազմակողմանի, մանրամասն հանրային քննարկումների և խորհրդակցությունների արդյունքում վեր հանված խնդիրների լուծմանն ուղղված նպատակային և ճշգրիտ քայլերի ամբողջություն է, որը միտված է լինելու միմիայն բարելավելու համյնքի սոցիալ-տնտեսական կյանքը, ճկուն և պարբերաբար թարմացվող ծրագրերի կատարման արդյունքում բարձրացնելով ժողովրդի կենսամակարդակը: Համայնքային ծառայություններն իրենց բնույթով բազմապիսի են, ուստի դրանց կատարմանը որակական փոփոխություն տալու, կատարողական կարգապահությունը ամենաբարձր մակարդակի պահելու համար անհրաժեշտ է մշակել հետևողական և վերահսկման մեխանիզմներ՝ բազմապատկելով բոլորիս ջանքերն ու եռանդը:

Քանի որ համայնքը 2020թ. 44-օրյա պատերազմից հետո դարձել է սահմանամերձ ուստի էլ ավելի եմ կարևորում բոլորիդ կողմից մասնակցային գործընթացը անվտանգության ապահովան և համայնքային ծրագրերի կատարման գործում:

Համայնքի առջև ծառացած խնդիրները, մարտահրավերները և նախկիններից ժառանգաբար փոխանցված խորքային խնդիրներն են հիմք հանդիսացել 2022-2026թթ հնգամյա զարգացման ծրագրի մշակման համար: Ծրագիրը կազմվել է՝ հաշվի առնելով առկա հնարավորությունների և վեր հանված խնդիրների առաջնահերթությունները, որը պետք է հիմք հանդիսանա տարեկան աշխատանքային պլանների և բյուջեի մշակման ու կատարման աշխատանքները կազմակերպելիս: Այն պետք է լինի հնարավորինս ճկուն և պարբերաբար թարմացվող, որը կապահովի եկամուտների լրացուցիչ աղբյուրների հավաքագրում, ֆինանսական միջոցների հայթայթում, համայնքային եկամուտների և տուրքերի արդյունավետ հավաքագրում և նպատակային օգտագործման կազմակերպում: Համայնքի կայուն զարգացումը և խորքային խնդիրների լուծումը հնարավոր է միայն համատեղ ուժերով՝ համախմբելով համայնքի, պետության, միջազգային ծրագրերի, կազմակերպությունների հնարավորությունները:

Հարգե՛լի բնակիչներ, միմիայն բոլորիս կողմից սրտացավ աշխատանքի և համառ մոտեցման շնորհիվ է լինելու այս ծրագրերի կյանքի կոչումը և մեր համայնքի ծաղկեցումը: Համոզված եմ՝ «մեկը բոլորի և բոլորը մեկի» սկզբունքով, միասնական ջանքերով այս հինգ տարիների ընթացքում շենացնելու ենք մեր համայնքը և մեր հաջողությունն ապահովված է լինելու:

Ժամանակահատված01/01/2022 - 31/12/2026
ԿարգավիՃակԳործողության ժամկետի մեջ է  Գործողության ժամկետի մեջ է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
Առնչվող փաստաթղթեր
(245.85 Կբ)
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner