|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2024 թվականի N 544-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈԻՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՐՑԱԽԻ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 13/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑՎԱԾ 122,6ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 0.01506 ՀԵԿՏԱՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2 կետով, 35-րդ կետի բ) ենթակետով, հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 114-Ա որոշման դրույթները, և քննության առնելով Տեղ համայնքի բնակիչ Դավիթ Ղուլունցի 2020 թվականի սեպտեմբերի 16-ի դիմումը, որոշում եմ.
- ՀՀ Սյունիքի մարզի, Տեղ բնակավայրի Արցախի խճուղի թիվ 13/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման գոտում, Դավիթ Ղուլունցի կողմից ինքնակամ կառուցված, օրինականացված և համայնքային սեփականություն գրանցված 150,6քմ արտաքին (122,6քմ ներքին) մակերեսով շինությունը (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0060-0026, վկայական՝ N20122024-09-0018) (150,6x7866=1184620) մեկ միլիոն մեկ հարյուր ութսունչորս հազար վեց հարյուր քսան ՀՀ դրամով և 0.01506հա մակերեսով սպասարկման հողատարածքը (150,6x514,8=77529) յոթանասունյոթ հազար հինգ հարյուր քսանինը ՀՀ դրամով՝ ուղղակի վաճառքի միջոցով օտարել Դավիթ Ղուլունցին:
- Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաջորդող օրվանից.
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|