Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 25-ի N 2387-Ն որոշման դրույթներով,  և հիմք ընդունելով Դավիթ Շեգունցի դիմումը, որոշում եմ՝
 
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի  Տեղ գյուղի 09-101-0031-0037 կադաստրային ծածկագրով   0.1145  հա  տնամերձ  հողամասը, 89.0քմ բնակելի տունը, 4.4 քմ պարիսպը և 23.9քմ անասնաշենքը   հասցեավորել  որպես  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ  Տեղ համայնք,  գյուղ  Տեղ,  42-րդ փողոց, թիվ 7 հասցե, ծածկագիր՝ 09999GQWYLKP:
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: