Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 04-Ն
 

Զեկ. ԱՍՏՂԻԿ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 136-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «եկամուտների գծով` 288073,387 հազ․դրամ» բառերը փոխարինել «եկամուտների գծով` 329468,874հազ․ դրամ» բառերով։

2)Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծախսերի գծով` 288073,387 հազ. դրամ» բառերը փոխարինել  «ծախսերի գծով` 366206,879 հազ. դրամ» բառերով:

3)Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «Դիֆիցիտը (պակասուրդը)՝ 36738,005  հազ. դրամ»:

4)Որոշման 2-րդ, 3-րդ ,4-րդ,5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի նախատեսված հատվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner