|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, hamaynqtegh@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 հոկտեմբերի 2025 թվականի N 190-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՌՆԻՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԽՄԲԻՆ ԿՐԹԱԿԱՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՊԱՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 46-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով, հաշվի առնելով Կոռնիձոր բնակավայրի մանկապատանեկան թատերական խմբի գեղարվեստական ղեկավար Թեհմինա Աբրահամյանի դիմումը, որոշում եմ.
- «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի եզրափակիչ փուլին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի մանկապատանեկան թատերական խմբի սաների տեղափոխումը գ.Կոռնիձորից ք.Երևան կազմակերպելու նպատակով գեղարվեստական ղեկավար Թեհմինա Աբրահամյանին տրամադրել 100,0 հազ.ՀՀ դրամ աջակցություն:
- Գումարը հատկացնել համայնքի բյուջեի Սոցիալապես անապահով անձանց աջակցություն (բաժին 10-խումբ 07-դաս 01- ծրագիր-00) բաժնի 4727 (կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) հոդվածից:
- Աշխատակազմի գլխավոր մասնագետ-հաշվապահին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|