Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015թ. մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Տեղի համայնքապետարանի հայտը, որոշում եմ՝
1.ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս բնակավայրի 5-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող հողամասում <<ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս գյուղում բուշակ-մանկաբարձական կայան>> կառուցման համար տալ շինարարության թույլտվություն:
1.1.Շինարարական աշխատանքներն իրականացնել 12 ամսվա ընթացքում։
1.2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Տեղ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: