Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015թ. մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Վահիկ Մնացականյանի 2024 թվականի հոկտեմբերի 31-ի դիմումը, որոշում եմ՝
1.ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրի 3-րդ փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող Վահիկ Մնացականյանի կողմից բնակելի տան կառուցման աշխատանքների կատարման համար Տեղի համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի փետրվարի 17-ին տրված N01 շինարարության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգել մինչև 01.08.2025թ-ը.:
1.1.Շինարարական աշխատանքներն իրականացնել մինչև 01.08.2025թ.։
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: