Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ, 62-րդ, 63-րդ և 64-րդ հոդվածներով, Տեղ համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 16-ի իններորդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգը.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին․
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 136-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարի Տեղ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու և Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 08-ի թիվ 07-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին․
4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական իններորդ նստաշրջանի երկրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին։ |