Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման և հիմք ընդունելով Արտուր Վարդանյանի անձնական դիմումը, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի 09-101-0007-0011 կադաստրային ծածկագրով 0,2164 հա տնամերձ հողամասը, 237,9 քմ բնակելի տունը, 70,8 քմ անասնաշենքը և 3,3 քմ պարիսպը հասցեավորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Տեղ, Արցախի խճուղի, թիվ 28 հասցե, ծածկագիր՝ 0901258EPYTN:
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: