Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանում Ավստրիայի դեսպանատան տեխնիկական համագործակցության գրասենյակի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի հայտը, որոշում եմ.
1. Հայաստանում Ավստրիայի դեսպանատան տեխնիկական համագործակցության գրասենյակին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` «Արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման» աշխատանքների համար:
2. Հայաստանում Ավստրիայի դեսպանատան տեխնիկական համագործակցության գրասենյակը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3. Աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարողին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: