Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 002-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հունվարի 2025 թվականի N 002-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 61-րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետով, 63-րդ հոդվածի 3–րդ կետով և 70րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286  որոշման դրույթով, հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու  2024 թվականի նոյեմբերի  26-ի N 126-Ա և 2024 թվականի փետրվարի 8-ի N 12-Ն որոշումները, 2025 թվականի հունվարի 07-ին Տեղի համայնքապետարանում կայացած աճուրդ-վաճառքի N03 և մրցույթի արդյունքների ամփոփման մասին N04 արձանագրությունները, որոշում եմ.

 

1Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի Արցախի խճուղի թիվ 23/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0․105 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, «Բնակելի  կառուցապատման» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային  ծածկագիր՝ 09-101-0007-0038, վկայական N12112024-09-0073) բնակելի տուն կառուցելու նպատակով՝ 568270 (հինգ հարյուր վաթսունութ հազար երկու հարյուր յոթանասուն) ՀՀ դրամով օտարել՝  Վանիկ Սեյրանի Սնեցունցին (անձ.՝ AX0461375, տրված 03.09.2024թ., 032-ի կողմից), այսուհետ գնորդ:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը գնորդի կողմից  համայնքի բյուջեի 900285121100 գանձապետական հաշվին մուծելուց հետո նրա հետ կնքել հողամասի առքուվաճառքի պայմանագիր:
3.
Պարտավորեցնել գնորդին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ Տեղ համայնքի բյուջեից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով Տեղ համայնքի 900285121134 գանձապետական հաշվին վճարել
105000(մեկ հարյուր հինգ հազար) ՀՀդրամ:
4.
Լիազորել Տեղի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Զարուհի Դոլուխանյանին՝ գնորդի կողմից հողամասի գինը վճարելուց հետո 2-օրյա ժամկետում Տեղ համայնքի անունից գնորդի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
5.Նախազգուշացնել գնորդին, որ հողամասի օտարման պայմանագիրը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները 30-օրյա ժամկետում պետական գրանցման:
6. Սույն որոշումը
  ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner