21.10.25
ԿԱՅԱՑԱՎ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
2025 թվականի հոկտեմբերի 21-ին` ժամը 10։30 -ին, կայացավ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի երկրորդ նիստը.Օրակարգում.1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին.2․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները սահմանելու մասին.3․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 140-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում աղբահանության իրականացման կարգը և սանիտարական մաքրման ...
Մանրամասն |
|
21.10.25
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
|
Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն այսօր հյուրընկալել էր ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներին։ ՊՀԾ-ի հետ Տեղ համայնքում արդյունավետորեն իրականցվել են մի շարք ծրագրեր.  Տեղ բնակավայրում ոռոգման ցանցի շինարարության 1-ին և 2-րդ փուլերը  Տեղի մշակույթի տան, Քարաշենի ու Կոռնիձորի վարչական շենքերի և Տեղի ՆՈՒՀ-ի տանիքներին արևային կայանների տեղադրումը  Առանձին կաթիլային ոռոգման ցանցերի տեղադրման և մի շարք այլ ծրագրեր։  Քննարկվեցին ինչպես կատարված աշխատանքների արդյունքները, այնպես էլ նոր իրականացվելիք ծրագրերի հնարավորությունները։ Տեսանյութ
|
|
19.10.25
Եռագույնը Ուրցասարում...
|
ՀՀ անկախության 34-րդ տարեդարձի առիթով Տեղ համայնքի Ուրցասար բարձունքում տեղադրվեց ՀՀ-ում ամենաբարձր դրոշը։ ՏեսանյութՈւրցասարը տեղակայված է Տեղ և Քարաշեն բնակավայրերի միջև։ Այս գաղափարի հիմքում ընկած են միասնության, քաջության և հավերժության ոգին։ Տեղ համայնքը միշտ աչքի է ընկնում իր առաջ մղած գաղափարներով` հանուն Հայաստանի, հանուն Սյունիքի և հայ ժողովրդի։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ ՊՆ նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը և մի շարք պաշտոնատար այրեր։ Շնորհակալ ենք բոլորին մասնակցության և ներկայության համար։ Տ եսանյութ
|
|
14.10.25
Ի գիտություն Տեղ համայնքի ավագանու անդամների, համայնքի բնակիչների
|
2025 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը՝ 12:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալու է Տեղ համայնքի ավագանու հերթական նիստը:Օրակարգում.1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին.2․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները սահմանելու մասին.3․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 140-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում աղբահանության իրականացման կարգը և սանիտարական մաքրման ...
Մանրամասն |
|
10.10.25
📢 Ի գիտություն Տեղ համայնքի բնակիչների
|
ՀՀ կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 2-ի N 1399-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի» մեջ։ 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի«Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման (այսուհետ՝որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝1) որոշման հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունում«10 տոկոսային» բառերը փոխարինել «8 տոկոսային» բառերով, «բ» ...
Մանրամասն |
|
08.10.25
📢 Ի գիտություն Տեղ համայնքի բնակիչների
|
Տեղեկացնում ենք ձեզ, որ ՀՀ կառավարության 20.06.2025 թ. N 825-Լ որոշմամբ հաստատվել է «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը»։ Ծրագրի նպատակն է անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների ստեղծումը, այդ անձանց եկամուտների ավելացումն ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումը։ Որոշման հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ որոշմամբ սահմանված ոլորտներում գործունեություն իրականացնող գործատուները, ինչպես նաև՝ համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարը, ծրագրին մասնակցելու ցանկության ...
Մանրամասն |
|
07.10.25
Հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարների օր։
|
Մասնագիտական տոնի առթիվ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը շնորհակալագրեր և նվերներ փոխանցեց համայնքի` երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող գրադարանավարներին` Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցի գրադարանավարուհի Նաիրա Քարամյանին, Տեղի թիվ 2 դպրոցի գրադարանավարուհի Զարիկ Դրավանցին և Տեղի մշակույթի տան գրադարանավարուհի Անահիտ Գզիրանցին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |