Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.24 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
Հարգելի այցելու Ողջունում եմ Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք այցելելու համար: Վստահ եմ, որ համացանցը հնարավորություն կտա ծանոթանալու համայնքապետարանի աշխատակազմում տեղի ունեցող նորություններին, իրականացվող ծրագրերին, համայնքապետարանի կառուցվածքին, ընթացիկ գործունեությանը, համայնքի զարգացման ծրագրերին, մատուցվող ծառայություններին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքներում ներառելու նպատակով: Համոզված եմ, որ մեր կայքն իր բովանդակությամբ կդառնա Տեղ համայնքի տեղեկատվական ... Մանրամասն
28.08.24 Ի գիտություն Տեղ համայնքի բնակիչների

2024 թվականի սեպտեմբերի 03-ին, ժամը 11։00-ին Խնածախ բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա հանրային քննարկում՝ Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում 200 աշակերտական տեղով և 40 մանկապարտեզի սաների համար տեղանոց դպրոցի կառուցման վերաբերյալ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերի գնահատման նպատակով։

15.08.24 Ի գիտություն Տեղ համայնքի բնակիչների

2024 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքում տեղի կունենա հանրային քննարկում՝ «Ուայդ Գեյթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2024-2033 թթ. կառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ։

Փասաթղթերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

https://drive.google.com/file/d/1FIq-FkU6Gp93kvf_FQ0WZz6PAwe7aMS-/view?usp=sharing

 

22.07.24 ԿԱՅԱՑԱՎ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
2024 թվականի հուլիսի 22-ին, ժամը՝ 11:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայացավ Տեղ համայնքի ավագանու արտահերթ նիստը: Նիստին մասնակցեցին ավագանու 9 անդամները, նիստը վարում էր Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։Օրակարգում.1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով վարձակալության իրավունքով տրամադրելու մասին:2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու մասին:3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 24-ի N 28-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։4.Հայաստանի ... Մանրամասն
19.07.24 Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Տեղ համայնքի ավագանու անդամների, համայնքի բնակիչների
2024 թվականի հուլիսի 22-ին, ժամը՝ 11:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալու է Տեղ համայնքի ավագանու արտահերթ նիստը:Օրակարգում.1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով վարձակալության իրավունքով տրամադրելու մասին:2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու մասին:3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 24-ի N 28-Ա  որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս բնակավայրի 2-րդ ... Մանրամասն
03.07.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛  Տեղ համայնքի բնակիչներ.

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը:

Ընդամենը  րոպեանոց հոլովակները նայելով՝ կիմանաք Ձեզ ամենաշատ հետաքրքրող հարցերի պատասխանները՝ օրինակ ինչպես ստուգել վարկային պատմությունը, ինչպես բացել բանկային հաշիվ և այլն:

 Ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակները ներկայացվում են հետևյալ հղմամբ՝

https://youtube.com/playlist?list=PLziiywKY43Y3arxUrsC2E7dOUV9cfO_FZ&si=nDWGCId-7_RpK0l_ :

25.06.24 ԿԱՅԱՑԱՎ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
2024 թվականի հունիսի 25-ին, ժամը՝ 14:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայացավ Տեղ համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստը: Նիստին մասնակցեցին ավագանու 8 անդամները, նիստը վարում էր Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։Օրակարգում՝1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին:2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի 10-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդ-վաճառքով օտարելու մասին:3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի 10-րդ փողոցի թիվ 4 հասցեում գտնվող համայնքային սեփականություն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ
թիվ 9
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner