Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, գ.Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 504-Ա

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով և   42-րդ  հոդվածի  1-ին մասի 6-րդ  կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի   Հանրապետության   Կառավարության 2015թ.  մարտի  19-ի  թիվ  596-Ն  որոշման դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի 2024 թվականի դեկտեմբերի 02-ի   դիմումը, որոշում  եմ՝

 

1.ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի  Տեղ  բնակավայրի վարչական տարածքում  Տեղի համայնքապետարանի կողմից Տեղ բնակավայրի ոռոգման ներքին ցանցի վերանորոգման    համար Տեղի համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի մայիսի 08-ին տրված N20   շինարարության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգել  մինչև 04.01.2025թ-ը.: 

1.1.Շինարարական  աշխատանքներն իրականացնել  մինչև 04.01.2025թ.։

2. Աշխատակազմի  քարտուղարին՝    ապահովել սույն  որոշումից  բխող   անհրաժեշտ   գործառույթների  իրականացումը:

3.Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Տեղ