ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, գ.Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 ՕԳՈՍՏՈՍԻ 2024թվականի N 366-Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 25-ի N 2387-Ն որոշման դրույթներով, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի 09-101-0065-0019 կադաստրային ծածկագրից 0.0661 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը հասցեավորել որպես Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ Տեղ համայնք, գյուղ Տեղ, թիվ 11/1 հասցե:
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
20 __ թ. ______________ ____
գ.Տեղ