Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, և 46-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 136-Ն որոշումը, որոշում եմ.
1.Սույն թվականի նոյեմբերի 16-ին ք.Երևանում կայանալիք «Հայաստանի XV Պարային ՕԼԻՄՊԻԱԴԱ» միջազգային առաջնությանը Տեղի մշակույթի տան պարի խմբի մասնակցությունը ապահովելու համար հանձնարարել.
1)Տեղի մշակույթի տան պարի խմբավարին՝ կազմել և հաստատման ներկայացնել աշակերտների միջոցառման մասնակցությունը ապահովող ծախսերի նախահաշիվը:
2)Համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-հաշվապահին՝ նախահաշվով նախատեսված գումարը հատկացնել Տեղի մշակույթի տան պարի խմբավար Լիդիա Ղուշունցին՝ համայնքային բյուջեի Մշակութային միջոցառումների իրականացում բաժնի (բաժին 08-խումբ 02-դաս 04- ծրագիր 51 ) 4727 (կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) հոդվածից: