Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման և հիմք ընդունելով Նունե Ավագյանի անձնական դիմումը, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի 09-101-0040-0004 կադաստրային ծածկագրով 0,1554 հա հողամասը, 45,5 քմ բնակելի տունը, 84,0 քմ անասնաշենքը, մառանը, խոհանոցը և 2,8 քմ պարիսպը հասցեավորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Տեղ, 23-րդ փողոց, 19 հողամաս, ծածկագիր՝ 09012JYLSJCN:
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: