Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման և հիմք ընդունելով Էլվերա Ոսկանյանի անձնական դիմումը, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի 09-052-0038-0002 կադաստրային ծածկագրով 0,134 հա հողամասը, 237,2 քմ բնակելի տունը, 89,1 քմ անասնաշենքը և 24,7 քմ խոզանոցը հասցեավորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Կոռնիձոր, 2-րդ փողոց, 2 հողամաս, ծածկագիր՝ 09052SWVLMEA:
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: