Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետով և 82.1-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի (այսուհետ՝ Համայնք)առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի հաշվետվությունը՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |