Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածները և նկատի ունենալով <<Սերգեյ-Դավիթ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Կարինե Մինասյանի 2024թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի (այսուհետ Համայնք) ղեկավարին ուղղված դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-0, քվեարկության արդյունքներով, Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի և <<Սերգեյ-Դավիթ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի փետրվարի 19-ին կնքված (գրանցված` Գորիս նոտարական տարածքի նոտարի սեղանամատյանում N 270) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության պայմանագրում՝ կողմերի համաձայնությամբ «38,909 (երեսունութ ամբողջ ինը հարյուր ինը հազարերորդական) հա» թիվը և բառերը փոխարինել «19,9853 (տասնինը ամբողջ ինը հազար ութ հարյուր հիսուներեք տասհազարերորդական) հա» թվով և բառերով:
2.Առաջարկել Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթներ։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։